Վարդենիսի համայնքապետարանի երեք աշխատակից է կալանավորվել

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ խուզարկություններ են տեղի ունեցել Վարդենիսի համայնքապետարանում։ Համայնքապետարանի երեք աշխատակից ձերբակալվել է։ Այս մասին «Փաստինֆո»–ին հայտնեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։
Կառույցից փոխանցեցին՝ հարուցված քրեական գործը վերաբերում է կաշառք տալուն ու ստանալուն։
Վարդենիսի համայնքապետարանի աշխատակիցների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։