Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Բաղրամյան պողոտայում

Մարտի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Բաղրամյան պողոտայում:
Մասնավորապես՝ Բաղրամյան պողոտա - Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև տեղային լայնացում արգելվել է մեքենաների կանգառը:
Միաժամանակ նշված ճանապարհահատվածում տեղադրվել են համապատասխան ճանապարհային նշաններ: