Ակնհայտ է` իրավապահ մարմինների միջամտություններն ունենում են ընդդիմադիր ուժերի նկատմամբ հակաքարոզչական ազդեցություն. Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրել է.
«Արդյո՞ք պատահականություն է միաժամանակ երկու ընդդիմադիր քաղաքան դաշինքների՝ «Մեր քաղաք»-ի եւ «Մայր Հայաստան»-ի նախընտրական շտաբերում օպերատիվ հետախուզական աշխատանքների իրականացումը։
Եթե անգամ իրավապահ մարմինները հայտնաբերում են հանցագործության հատկանիշներ, նրանց միջամտությունը չպետք է պարունակի պատժիչ տարրեր և ներազդի կամ սահմանափակի ընտրություններին մասնակցող ուժի կամ գործչի քարոզչության վրա:
Ակնհայտ է, որ իրավապահ մարմինների բիրտ գործողություններն ու միջամտություններն ունենում են ընտրությանը մասնակցող ընդդիմադիր ուժերի նկատմամբ հակաքարոզչական ազդեցություն՝ ներազդելով քաղաքացիների հիմնարար ընտրական իրավունքի իրականացման վրա»: