Երգչուհի Բեոնսեն իր աղջկա տարեդարձը նշել է կենդանաբանական այգում
Հայտնի երգչուհի Բեոնսեն իր աղջկա տարեդարձը նշել է կենդանաբանական այգում: Նա և իր ամուսինը հատուկ այդ օրվա համար վարձով էին վերցրել կենդանաբանական այգու տարածքը: Դա նրանց հնարավորություն կտար նաև խուսափել ֆոտոլրագրողների ուշադրությունից: Լրագրողների մուտքն արգելված է եղել: Այս մասին հայտնում է 7days.ru-ն հղում անելով Us Weekly-ի պարբերականին:
Այսպիսի յուրահատուկ ծննդյան արարողությունն ուղեկցվել է իտալական խոհանոցից մատուցած ուտեստներով:
Ականատեսներից մեկն ասել է. «Դա պարզապես հիանալի էր, քանի որ նրանք այնքան ուրախ էին: Նրանք սովորական ընտանիք են: Շուրջը բավականին շատ մարդ կար, սակայն դա նրանց չէր խանգարում»: