ԱԺ-ն քննարկում է Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի միջնորդագիրը

Խորհրդարանը քննարկում է Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնեց՝ միջնորդագիրը պաշտոնապես ուղարկվել է Ազգային ժողով և հրապարակված է կայքում:
Դատախազը մանրամասնեց՝ ինչի մասին է մեղադրանքը:
Ըստ միջնորդագրի՝ Մարգարյանը քաղաքապետ աշխատած տարիներին հանցավոր ճանապարհով օրինականացրել է դպրոցական և նախադպրոցական հաստատություններից մոտ 7 հազար քառակուսի մետր հողատարածք:
Ի դեպ, Տարոն Մարգարյանը ներկա չէ նիստին:
Տարոն Մարգարյանի մասով որոշման նախագիծը՝ այստեղ: