«Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև». Օվերչուկ

Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, երկու աթոռի վրա նստել չի հաջողվի: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ժողովը մարտի 26-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքի օրինագիծը, թեև միավորումը երկրին անդամակցություն չի առաջարկել, իսկ ընդդիմությունը փաստաթուղթը որակել է իրավաբանորեն անհեթեթ:
Օվերչուկը նշել է, որ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն «նման օրակարգեր» ունեն։ «Այդ պատճառով, իհարկե, երկրին անհրաժեշտ կլինի կողմնորոշվել և կատարել ընտրություն։ Քանի որ երկու աթոռի վրա նստել չի հաջողվի, դա միանգամայն ակնհայտ է», — հայտարարել է Օվերչուկը։