ԱԺ օթյակները կառուցվել են հենց լրագրողների համար, և նրանց այդտեղից հեռացնելն անօրինական էր. Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է.
«Ազգային ժողովում լրագրողների ակցիան միանգամայն օրինական էր և ուղղված էր սեփական իրավունքների պաշտպանությանը, իսկ ԱԺ անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցների գործողությունները` լրագրողների իրավունքների բացահայտ ոտնահարում:
Ազգային ժողովի օթյակներն ի սկզբանե կառուցվել են հենց լրագրողների համար, և նրանց այդտեղից հեռացնելը ոչ միայն անօրինական էր, այլ նաև նրանց մասնագիտական աշխատանքի արգելափակում` հանուն ՔՊ քաղաքական շահերի:
ՔՊ-ն «անվտանգության» քողի տակ օգտագործում է անվտանգության աշխատակիցներին՝ իր շահերի պաշտպանության համար:
Իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում ակցիան կազմակերպած լրագրողներին»: