Քրեական ոստիկանները ներխուժել են Գյումրու «Մայր Հայաստան» դաշինքի շտաբ

Քիչ առաջ ArmLur.am-ը ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Պողոսյանի էջից տեղեկանում ենք, որ քրեական ոստիկանության աշխատակիցները վաղ առավոտյան ներխուժել են Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբ։ Թե ո՞րն է պատճառը, ի՞նչ է հետաքրքրում ոստիկաններին, դեռ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածուն գործարար Կարեն Սիմոնյանն է, ցուցակում բավական մեծ թիվ են կազմում գործարար աշխարհի մարդիկ, իսկ երկրորդ համարը զբաղեցնում է ճանաչված հեռուստամեկնաբան Դերենիկ Մալխասյանը։