Ամենաբարձր վարձատրվող մարզիչները Լա լիգայում

L’Equipe-ը տեղեկատվություն է հրապարակել Իսպանիայի առաջնությունում մարզիչների ամենաբարձր աշխատավարձերի մասին։
Լավագույն եռյակում ընդգրկվել են Մադրիդի «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեն, Մադրիդի «Ռեալից» Կարլո Անչելոտին և «Բարսելոնայից» Հանս-Դիտեր Ֆլիկը:
Սակայն արգենտինացու և գործընկերների եկամուտների տարբերությունը բավականին մեծ է։
Սիմեոնեն ամսական վաստակում է 2,17 մլն եվրո։ Անչելոտին ամսական ստանում է 910 հազար եվրո, իսկ Ֆլիկը՝ 830 հազար եվրո, փոխանցում է Armsport-ը։