Շտապօգնության մեքենաների մասնակցությամբ վթարներ են տեղի ունեցել․ նախնական տվյալներով՝ կա 5 վիրավոր

Հայաստանի երկու մարզերում այսօր շտապօգնության մեքենաների մասնակցությամբ վթարներ են տեղի ունեցել։ Դրանց հետևանքով կան վիրավորներ։ Այս տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեցին ՆԳՆ-ից։
Վթարների փաստով նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Ըստ նախնական տվյալների՝ վթարների հետևանքով կա 5 վիրավոր։ Վթարները տեղի են ունեցել Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի ու Արարատի մարզի Մասիս քաղաքի վարչական տարածքներում։