Գերիների, անհետ կորածների հարազատները կշրջափակեն Փաշինյանի ամառանոցը

Անհետ կորածների եւ գերիների ծնողները այս հինգշաբթի շրջափակելու են Հակակոռուպցիոն դատարանի շենքը՝ պահանջելով ակտիվացնել 44-օրյա պատերազմին կռված Քիմիկների զորամասի գործով դատական նիստերը։
Ծնողներից մեկը «Հրապարակ»-ին ասաց, որ դատական նիստեր տեւական ժամանակ է չեն լինում, ինչը զայրացնում է տուժողների իրավահաջորդներին։ Հակակոռուպցիոն դատարանում բողոքի ակցիա իրականացնելուց հետո ծնողները մտադիր են անժամկետ նստացույց իրականացնել կառավարական ամառանոցի առջեւ՝ գերիների վերադարձի պահանջով։
«Փաշինյանն անկարող է մեր որդիներին վերադարձնել, նա միայն մտածում է իր աթոռի մասին։ Մեզ պետք է, որ մեր երեխաներին վերադարձնեն, էնքան ենք նստելու, ցույց անելու, մինչեւ մեր երեխաներին բերեն։ Կապիկություն են անում արդեն 4 տարի։ Եթե վախկոտ ա, ամեն ինչից վախենում ա, թող հեռանա՝ ժողովուրդն իր հարցերը կլուծի, կգա մեկը, որ չի վախենա»,-ասաց ծնողներից մեկը։