Մարդիկ դեղորայք առնելու խնդիր ունեն․ կա՞ ինչ-որ մեկը, որ կարողանա 33 հազար դրամով ապրի․ պատգամավոր

Մարդ չի իմանում կոմունա՞լ վճարները տա, հացը՞ գնի, թե՞ ինչ անի 30-40 հազար դրամով։
Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«30-40 հազար դրամով որևիցե մեկը կարո՞ղ է ապրի։ Կամ որոշել եք, որ 33 հազար դրամ է սպառողական զամբյուղը, էդ 33 հազար դրամը ու՞մ տան, որ կարողանա ապրի։ Կա՞ ինչ-որ մեկը, որ կարողանա 33 հազար, կամ 40 հազար դրամով ապրի։ Կա՞ ինչ-որ մեկը, որ կարա էդ գումարով մի հատ էլ գույքահարկ տա, մի հատ էլ տրանսպորտից օգտվի և այլն»,- ասաց նա։