Սուրեն Պապիկյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է Նիկոս Դենդիասին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է այդ երկրի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Մեր երկու երկրների միջև ձևավորված համապարփակ հարաբերությունները վկայությունն են հայ և հույն եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության, փոխադարձ հարգանքի, վստահության վրա հիմնված անկեղծ և արդյունավետ համագործակցության, ինչն արժևորում և բարձր ենք գնահատում»,- X-ի իր էջում գրել է Սուրեն Պապիկյանը: