Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող ռազմական օդանավակայանի ուղղությամբ

Իսրայելական ռազմական օդանավերը հարվածներ են հասցրել սիրիական Հոմսի շրջանի Պալմիրայի ռազմական օդանավակայանի, Թալիլա արգելոցի և մոտակայքում գտնվող ռազմական հենակետերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Syria TV-ին։
Հարձակումների հետևանքով վիրավորվել է սիրիական բանակի երկու զինծառայող:
Սիրիայում ռազմաբազաները ռմբակոծելուց հետո իսրայելական բանակը հայտարարել է, որ կշարունակի քայլեր ձեռարկել Իսրայելին սպառնացող ցանկացած վտանգ վերացնելու ուղղությամբ:
Ավելի վաղ՝ մարտի 21-ին, իսրայելական ռազմական օդանավերը մի շարք ավիահարվածներ են հասցրել սիրիական Հոմսի շրջանի Պալմիրայի շրջանում գտնվող ռազմական օբյեկտներին:
ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ նախքան Սիրիայի նախկին ղեկավարության՝ իշխանությունից հեռանալը թիրախավորված վայրերում տեղակայված են եղել իրանական ուժեր։
Ամիսներ շարունակ Իսրայելը գրեթե ամեն օր ավիահարվածներ է հասցնում Սիրիային՝ ոչնչացնելով սիրիական ռազմական օբյեկտներ, մեքենաներ ու զենքեր։ Միևնույն ժամանակ հարձակումների հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներ։
استهداف محيط مدينة تدمر بعدة غارات قبل قليل من قبل طيران الاحتلال الإسرائيلي#تدمر #حمص pic.twitter.com/pC8wEuHR2p
— Omar Alhariri (@omar_alharir) March 25, 2025