Նոր Գեղիի տներից մեկում հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու դի

Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն խոշորացված համայնքի Նոր Գեղիի վարչական բնակավարի Ֆ. Թևոսյան փողոցի տներից մեկում դի կա, հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի է, ով մի քանի հնդիկների հետ բնակվում էր նշված հասցեում: