Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. վիրավոր կա

Այսօր՝ մարտի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտաքի մարզի վարչական տարածքում՝ «Մուլտի Մեջիք Մոլ»-ի մոտ բախվել են «Nissan X-Terra», «Acura ILX», «Chevrolet Malibu» և «Lada» մակնիշի ավոտմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, քանի որ վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի մեջտեղում, ինչի համար էլ ստեղծվել է մոտ 1,5 կմ-անոց խցանում:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: