Վան Դայկը որոշել է հեռանալ Լիվերպուլից․ պաշտպանը բանակցում է նոր ակումբի հետ

«Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դայկը որոշել է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ մերսիսայդյան ակումբից։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 33-ամյա ֆուտբոլիստի որոշման վրա ազդել են «Լիվերպուլի» վերջին անհաջողությունները, մասնավորապես՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը և Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչում կրած պարտությունը։
Այսպիսով, վան Դայկը ամռանը կդառնա ազատ գործակալ և կկարողանա անվճար տեղափոխվել այլ ակումբ։ Նրան ձեռք բերելու գլխավոր հավակնորդներից է ՊՍԺ-ն, որը, ըստ տեղեկությունների, արդեն սկսել է բանակցություններ հոլանդացու հետ։
Վիրջիլ վան Դայկը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականի սկզբից։