Թրամփի դեմ դատական հայց կներկայացվի․ պատճառը հայտնի է

ԱՄՆ կրթական կազմակերպությունների կոալիցիան հայց է ներկայացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ այն բանից հետո, երբ Սպիտակ տան ղեկավարը ստորագրել է Կրթության դեպարտամենտը լուծարելու գործադիր հրամանը։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Կրթության ազգային ասոցիացիան։
«Միլիոնավոր մանկավարժների, քաղաքացիական իրավունքների ակտիվիստների, դպրոցի աշխատակիցների, ուսանողների և ընտանիքների շահերի պաշտպան խմբերը երկուշաբթի հայց կներկայացնեն՝ դադարեցնելու Թրամփի վարչակազմի անօրինական ջանքերը, որոնք ուղղված են քանդելու ԱՄՆ կրթության նախարարությունը», - ասվում է հայտարարության մեջ:
Հրապարակված հաղորդագրության տեքստի համաձայն՝ հայցվորները կլինեն Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիան, հանրակրթական դպրոցների աշակերտների ծնողները, Կրթության ազգային ասոցիացիան և այլ կուսակցություններ։ Հայցի օգտին հանդես է եկել նաև Կրթության և ուսանողների իրավունքների կենտրոնը։
Հայցի հեղինակները կարծում են՝ կրթության դեպարտամենտի փակումը վտանգ է ներկայացնում միլիոնավոր ուսանողների, անգլերենի ուսուցիչների և այլոց համար, ովքեր կախված են դաշնային գործակալության ծրագրերից:
«Դա նաև վտանգի է ենթարկում կրթության բնագավառում ավելի քան 400 հազար աշխատատեղ, նախարարության համար անհնարին է դարձնում երաշխավորել, որ դաշնային կրթության ֆինանսավորումն իրականում կծախսվի կոնգրեսի նախատեսածի պես, սպառնում է հաշմանդամություն ունեցող 7,5 միլիոն ուսանողների աջակցությանը և խոցելի է դարձնում միլիոնավոր ուսանողների», - ասվում է հայտարարության մեջ: