Երևանի Շենգավիթ վարչական շրջանում մեկնարկել է բակային բարեկարգումը

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում նոր թափով սկսվել է բակերի բարեկարգումը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:
Վարչական շրջանի մի շարք հասցեներում նշված գործընթացն ընդգրկում է ֆուտբոլի նոր դաշտերի և խաղահրապարակների կառուցում, հարակից տարածքների կանաչապատում։