Նիդեռլանդները մտադիր է մինչև 2030 թվականը բանակի թիվը հասցնել 100 հազարի

Նիդեռլանդները մինչև 2030 թվականն իր բանակի թիվը կհասցնի 100 հազարի, որից հետո այդ թիվը կարող է հասնել 200 հազարի։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 24-ին հայտնել է Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը:
«Մինչև 2030 թվականը զինվորականների թիվը կհասցվի 100 հազարի։ Հետո այդ թիվը կարող է կրկնապատկվել։ Այդ մասին այսօր նամակով Նիդեռլանդների ներկայացուցիչների պալատին (խորհրդարանի ստորին պալատ) հայտնել է պետքարտուղարը»,-ասվում է պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պրոֆեսիոնալ զինվորները, պահեստազորայինները և քաղաքացիական անձնակազմը ոչ միայն պետք է ավելի արագ հավաքագրվեն, այլև պետք է ավելի արագ վերապատրաստվեն, մարզվեն և ինտեգրվեն մշտական ստորաբաժանումներում։