«Վստրեչի» կամրջի մոտ բախվել են «Mazda»-ն ու «Chevrolet»-ն. կա 6 վիրավոր

Երեկ՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:45-ի սահմաններում Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում ժողովրդին հայտնի «Վստրեչի» կամրջի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Տաթև Ի.-ի վարած «Mazda» մակնիշի և Երևանի բնակիչ 21-ամյա Էրիկ Ք.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տաթև Ի.-ն, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 22-ամյա Գայանե Կ-ն, 22-ամյա Մանուշակ Պ.-ն, Էրիկ Ք.-ն և նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 19-ամյա Ռազմիկ Բ.-ն և 19-ամյա Ռաֆայել Խ.-ն տեղափոխվել են «MedLine» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և վթարի հարևանությամբ գործող բժշկական կենտրոնի աշխատակիցները:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: