Երևանում բախվել են «Nissan Teana»-ն և մոպեդը․ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մարտի 24-ին` ժամը 13։10-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
Կայքի փոխանցմամբ, բախման հետևանքով մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի վարորդի և մոպեդավարի ինքնությունը: