Մեծ Բրիտանիան ամբողջությամբ արգելք չի դնի Իսրայելին զենք վաճառելու վրա

Մեծ Բրիտանիան մտադիր չէ ամբողջությամբ արգելք դնել Իսրայելին զենքի վաճառքի վրա։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին մարտի 24-ին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ջոն Հիլին։
«Մեր զենքի ամբողջ արտահանումը մշտական վերանայման տակ է։ Մենք շարունակում ենք պահպանել իրերը անընդհատ վերանայելու դիրքորոշումը, բայց այս պահին որևէ բան փոխելու ծրագիր չունենք», - ասել է Հիլին խորհրդարանում՝ պատասխանելով Իսրայելին զենք վաճառելու ամբողջական արգելքի մասին հարցին:
2024 թվականի սեպտեմբերին Բրիտանիան կասեցրել է Իսրայել զենքի 350 արտահանման լիցենզիաներից 30-ը։ Իշխանությունները դա բացատրել են նրանով, որ որոշ զենքեր կարող են օգտագործվել Գազայի հատվածում միջազգային մարդասիրական իրավունքը խախտելու համար։ Բրիտանիայում բազմիցս կոչեր են հնչել Իսրայելին զենքի վաճառքի ամբողջական էմբարգո սահմանելու վերաբերյալ: