Հայտարարագիր լրացրած 7185 քաղաքացի ետ է ստացել 668 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 7185 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1444 քաղաքացի) հետ է ստացել 668 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +133 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93 հազար դրամ է:
Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։