Գաբրիել Սարգսյանը առաջատաների խմբում է

Ռումինիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 8-րդ տուրի պարտիաները։ Գաբրիել Սարգսյանը սև ֆիգուրներով հաղթել է ֆրանսիացի Պոլ Վելտյենին և 6,5 միավորով կիսում է 1-5 տեղերը։
42-ամյա շախմատիստը 9-րդ տուրում սպիտակներով կմրցի առաջատարների խմբում գտնվող Իսպանիան ներկայացնող ռուս Դանիլ Յուֆայի դեմ։
8-րդ մրցափուլում հաղթել է նաև Հայկ Մարտիրոսյանը, որը 6 միավոր ունի և բաժանում է 6-23-րդ տեղերը։ Նա լրացուցիչ ցուցանիշներով 14-րդն է։
Ռոբերտ Հովհաննիսյանն ու Շանթ Սարսգայնն ունեն 5,5-ական միավոր և կիսում են 24-48-րդ տեղերը։
Մրցաշարը կավարտվի մարտի 26-ին։ Լավագույն 20 շախմատիստները հնարավորություն կստանան մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը։