Ապրիլի 3-ին կկայանա «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի եզրափակիչ գալա համերգը. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի եզրափակիչ գալա համերգը կկայանա ապրիլի 3-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Հաղորդագրությունում նաև նշված է, որ ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը վարպետության դասեր է անցկացրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր երաժշտական և արվեստի դպրոցներում։
Վարպետության դասերի արդյունքում ընտրված շնորհալի երեխաները, Նարեկ Հախնազարյանի գլխավորությամբ, ելույթ կունենան ծրագրի եզրափակիչ գալա համերգին՝ ներկայացնելով իրենց ձեռքբերումներն ու հմտությունները։