ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Երևանում գտնվող 0,05 հա մակերեսով հողամասի նկատմամբ. վարչապետ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռք բերված գույք, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 23 հասցեում գտնվող 0,05 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
Շուկայականին մոտարկված արժեքը՝ 29 միլիոն դրամ։
Այս մասին #հատիկառհատիկ հեշթեգի ներքո գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: