Կցանկանայի ներողություն խնդրել մեր հարևան ժողովրդից․ Վրաստանի նախկին նախագահ

Վրաստան-Հայաստան ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղից հետո վրացի երկրպագուները նետել են առարկաներ հայ երկրպագուների ուղղությամբ, ինչը մեծ աղմուկ է առաջացրել թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում:
Միջադեպի վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Ի գիտություն նրանց, ովքեր ներողություն են խնդրում, սխալ ուղղությամբ և սխալ տեղում: Որպես դեռևս լեգիտիմ նախագահ, ես կցանկանայի ներողություն խնդրել մեր հարևան ժողովրդից՝ որպես նախագահ, մեր որոշ ոչ քաղաքակիրթ քաղաքացիների անպարկեշտ պահվածքի համար:
Մենք կանք և կլինենք բարի հարևանական տրամադրված պետություններ, հնագույն քրիստոնեական կրոնի տեր ազգություններ և կապրենք խաղաղ եվրոպական կովկասում»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին Facebook սոցիալական ցանցում։