Վերևից նայում են ու ծիծաղում մեզ վրա, ինչ է՝ բոմժ ենք․ վարդաշենցիների ակցիան՝ քաղաքապետարանի դիմաց

Այս պահին Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Վարդաշենի հանրակացարանի շենքերի բնակիչները։ Նրանք քիչ առաջ փակեցին քաղաքապետարանի դիմացի փողոցը:
Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ իրենք ամեն բանի պատրաստ են, կգնան Կառավարություն և ակցիան այնտեղ կշարունակեն
Հիշեցնենք, որ Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա և 66/1 շենքերի բնակիչներ նշում են, որ դեռ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանն իրենց խոստացել էր ընտրվելու դեպքում իրենց հարցը լուծել եւ բնակարաններով ապահովել:
Մանրամասները՝ տեսանյութում։