էլ ի՞նչ անենք, հացադուլ անե՞նք, փողոց փակե՞նք. Թող իրենց հետույքը այդ աթոռից պոկեն, հերիք է. վարդաշենցի կին
Մեզ հերիք է խաբեն, հերիք է սուտ ասեն, մեր պահանջն է, որ մեզ բնակարանով ապահովեն, որ մեզ տուն տան. խոստանում են, գալիս են, գնում են, փափուկ վարձը դնում են, թե այս տարի կլինի, մյուս տարի կլինի և ոչ մի արդյունք: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 շենքի բնակիչներից Հասմիկ Համբարձումյանը՝ հավելելով, որ այստեղ են նաեւ 66ա շենքի բնակիչները:
«Մեզ պատասխանում են, որ բյուջե չկա: Եթե բյուջե չկա, այսքան թանկացումները ու՞ր են գնում, տրանսպորտը թանկացրեցին, աղբահանությունը թանկացրեցին, գույքահարկը թանկացրեցին, բա այդ բյուջեն ու՞ր է»:
Բնակիչներից Անահիտ Գրիգորյանն էլ նշեց. «Մենք այստեղ եկել ենք բոլոր բնակիչներով բնակարանի համար, նեուժելի այս մարդիկ չեն հասկանում, որ իջնեն կոնկրետ պատասխան տան։ Ինչի՞ են ուզում հասնեն, փողոց փակե՞նք, հացադուլ հայտարարե՞նք, երեխեքին բերենք մեր հետ սպանե՞նք: Թող իրենց հետույքը այդ աթոռից պոկեն, հերիք է, բոլ է, հերիք է խաբեն: Իր ասածից (նկատի ունի քաղաքապետ Ավինյանին-խմբ) ութ ամիս է անցել, ոչ մի արդյունք չկա: Այս ժողովուրդը, ոչ մեկն առողջություն չունի, երեխեքը հիվանդ են, մենք ապագա զինվորներ ունենք, այդ զինվորները եթե գնացին ծառայելու, արդյո՞ք կարող ծառայել։ Ես յոթ տղա եմ ուղարկել բանակ, հիմա էլ թոռներիս եմ ուղարկել, ո՞նց են ծառայելու այդ երեխեքը:
Ապրում ենք խոնավ տեղը, կանալիզացիայի ջուրը ամբողջը տներն է լցվում:
Հազար հատ բնակարան կա սարքած, ի՞նչ են ուզում, ուզում են՝ ամբողջ բնակիչներով գնանք նորակառույց շենք մտնենք, դուրս չգա՞նք։ Այն ժամանակ, եթե եկան, գլուխները կջարդենք»: