Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mazda»-ն և «Chevrolet»-ը․ 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Արցախի փողոցում՝ «Մեդլայն» կլինիկայի հարևանությամբ, բախվել են «Mazda» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։
Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են «Մեդլայն» ԲԿ։