3 օրում Թումանյան փողոցում տնկվել է 95 հուդայածառ. քաղաքապետարան

Մարտի 20-ից սկսած՝ Երևանի Թումանյան փողոցում իրականացվել են կենսունակության ավարտին մոտեցած ծառերի փոխարինման աշխատանքներ։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Վերջին երեք օրերի ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները.
- Հանվել է կենսունակությունը կորցրած 80 թեղի ծառ։
- Տնկվել է 95 հատ 10 տարեկան հուդայածառ։
- Պահպանվել է 30 թեղի։
- Բացվելու է 34 բնաբաժակ, որտեղ նույնպես կտնկվեն հուդայածառեր։