Աղի չարաշահման հիմնական վտանգը

Մեծ քանակությամբ աղի օգտագործումը կարող է վնասակար լինել առողջության համար, զգուշացրել է նյարդաբան Աննա Կոպցևան։ NEWS.ru-ի հետ զրույցում նա նշել է այս համեմունքի չարաշահման հիմնական վտանգը։
Բժիշկը նշել է, որ օրական աղի առավելագույն քանակը պետք է լինի ոչ ավելի, քան հինգ գրամ։ Նա ընդգծել է, որ շատ կարևոր է սննդակարգում վերահսկել դրա քանակությունը, քանի որ դրա չարաշահումը զգալիորեն մեծացնում է ինսուլտի զարգացման հավանականությունը։
Կոպցևան հավելել է, որ միայն աղի քանակի մոնիտորինգը բավարար չէ սրտանոթային հիվանդությունները կանխելու համար։ Նա նաև խորհուրդ է տվել նվազեցնել խոլեստերինով հարուստ մթերքների օգտագործումը։
«Սննդակարգը, որը ներառում է մեծ քանակությամբ միս, ձու, տապակած և աղի մթերքներ, յուղոտ կաթնամթերք, քաղցր աղանդեր և չիփսեր, 58 տոկոսով մեծացնում է ինսուլտի հավանականությունը»,- Shantnews-ի փոխանցմամբ՝ զգուշացրել է նյարդաբանը։
Նա նաև նշել է, որ արյան շաքարի և խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար բավական երկար ժամանակ է պահանջվում։