Սննդաբանը հայտնել է քաղցրից հրաժարվելու միջոցը

Սննդաբան-խորհրդատու Ալեքսեյ Կաբանովը պատմել է, թե ինչպես կարելի է հաղթահարել քաղցրավենիքից կախվածությունը։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մեթոդը նա բացահայտել է Lenta.ru-ի հետ զրույցում։
Կաբանովը պարզաբանել է, որ շաքարի կտրուկ հրաժարումը չի հանգեցնում մարսողության կամ ներքին օրգանների աշխատանքի հետ կապված խնդիրների, բայց կարող է վատթարացնել մարդու հոգեբանական վիճակը։
«Մենք իսկապես գործ ունենք իրական կախվածության հետ, որը կարող է լինել նույնիսկ ավելի ուժեղ, քան ալկոհոլը կամ նիկոտինը: Բայց ոչ ոք հիվանդ չի համարում այն մարդուն, ով չափից դուրս է շաքար օգտագործում։ Սակայն մեզանից շատերը կանգնած են լուրջ քրոնիկ հիվանդությունների շեմին` կարիեսից մինչև գիրություն»,- զգուշացրել է սննդաբանը։
Նրանց, ովքեր ցանկանում են հրաժարվել քաղցր մթերքներից, Կաբանովը խորհուրդ է տվել աստիճանաբար նվազեցնել դրանց քանակությունը սննդակարգում։ Բացի այդ, նա խորհուրդ է տվել զարգացնել դրանք մրգերով կամ բնական շաքարի փոխարինիչներով փոխարինելու սովորությունը։