Ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից, ֆուտբոլային երկրպագուներից, քանի որ այսպիսի արդյունքն անընդունելի է. Ջոն վան’տ Սխիպ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում այսօր կայացավ Վրաստան-Հայաստան հանդիպումը։
Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով զիջեց մրցակցին։
«Երբ խաղը սկսում ես այսպես՝ 3-րդ րոպեին գոլ ընդունելով, հետո նաև 2-րդ գոլը, 3-րդը, մի շարք դրվագներում լինելով շատ ոչ պրոֆեսիոնալ, այսինքն՝ կորցնելով գնդակը անհարկի շատ, իհարկե, այսպիսին պետք է լինի խաղի արդյունքը, բայց առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից, ֆուտբոլային երկրպագուներից, քանի որ այսպիսի արդյունքն անընդունելի է»,- Վրաստանի հավաքականից կրած պարտությունից հետո հրավիրված հետխաղային մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ զիզել էր Վրաստանի հավաքականին։ Խաղն ավարտվել էր 0:3 հաշվով։