8 բաց թողնված գոլ՝ 135 րոպեում․ առջևում դեռ մեկ խաղակես կա

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյուրընկալվել է Վրաստանի ընտրանուն։
Առաջին խաղակեսից հետո տանտերերը հաղթում են 5:0 հաշվով։ Նախ 4-րդ րոպեին աչքի ընկավ Կիտեաշվիլին, իսկ տասը րոպե անց Միկաուտաձեն։ 23-րդ րոպեին աչքի ընկավ արդեն Չակվետաձեն, իսկ 4 րոպե անց Կիտեիշվիլին դուբլ գրանցեց՝ հաշիվը դարձնելով ջախջախիչ։ Քիչ անց թիմակցի օրինակով Միկաուտաձեն ևս դուբլ գրանցեց՝ 5։0։
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Վրաստանի հավաքականի հաղթանակով՝ 3։0 հաշվով։
39-րդ րոպեին Ջոն վան՛տ Սխիպը եռակի փոփոխության դիմեց։ Սոլոմոն Ուդոյի փոխարեն խաղադաշտ մտավ Արթուր Սերոբյանը, Կամո Հովհաննիսյանի փոխարեն՝ Սերգեյ Մուրադյանը, իսկ Ուգոչուկվու Իվուին՝ Էդգար Գրիգորյանը։
Նշենք, որ մեր ընտրանու դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն անցկացնում է իր կարիերայի 400-րդ հանդիպումը, այս մասին տեղեկացնում է «Նոայի» մամուլի ծառայությունը։ ՀՖՖ-ի մամուլի ծառայությունն էլ, իր հերթին, հաղորդում է, որ Նաիր Թիկնիզյանն ազգային հավաքականում իր 20-րդ հանդիպումն է անցկացնում։
Հոբելյանական է այս հանդիպումը նաև Տիգրան Բարսեղյանի համար․ նա էլ 60-րդ հանդիպումն է անցկացնում ազգային հավաքականի խաղաշապիկով, փոխանցում է Armsport-ը։