Ֆրանցիսկոս Պապը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի փաստաթղթի վերջնական ձևավորումը

Տարածվել է Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապի մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքի գրավոր խորհրդածությունը, որտեղ նա վիշտ է հայտնել Գազայի վրա ռմբակոծումների համար, ուրախություն` Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջնական ձևավորման շուրջ համաձայնության համար, աղոթք ու կոչ է ուղղել խաղաղության ու անմիջական զինադադարի ի նպաստ և շնորհակալություն հայտնել բժիշկներին, առողջապահական գործիչներին։
«Ուրախ եմ` որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության եկան խաղաղության համաձայնագրի վերջնական ձևի վրա։ Հուսով եմ, որ այն կստորագրվի որքան հնարավոր է շուտ և կարողանա նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը», եղել Ֆրանցիսկոս Պապի մաղթանքներից մեկը։