Երևանում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

Երեկ՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախ 14-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ռոբերտ Ք․-ին պատկանող վագոն տնակում, ինչի հետևանքով այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։