Հութիները հարվածել են ամերիկյան ռազմածովային ուժերին և Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին

Հութիները հարվածել են տարածաշրջանում ամերիկյան ռազմածովային ուժերին և Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին: Անսար Ալլահ շարժումը նախազգուշացրել է, որ կանգ չեն առնի, քանի դեռ Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում և սպանում պաղեստինցիներին:
Եմենի զինված ուժերի ներկայացուցիչը, Բեն Գուրիոնի օդանավակայանը հայտարարել Է վտանգավոր և զգուշացրել այդ մասին բոլոր ավիաընկերություններին, որոնք համագործակցություն ունեն՝ ընգծելով, որ օդանավակայանը կմնա այդ կարգավիճակում այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարեցվի ագրեսիան Գազայի հատվածի դեմ և չի վերացվի շրջափակումը։
Ամերիկյան ուժերն անցած շաբաթվանից ավիահարվածներ են հասցնում Եմենին՝ մեղադրելով հութիներին Կարմիր ծովում ամերիկյան, իսրայելական և այլ երկրների նավերը, ինքնաթիռները հրթիռակոծելու և ամբողջ աշխարհի տնտեսությանը միլիարդավոր դոլարների վնաս հասցնելու համար: