Լաս Կրուսեսում հրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել Է երեքի․ կան վիրավորներ

ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Լաս Կրուսես քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, առնվազն 16 մարդ վիրավորվել է: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է նոր Յորք Times-ը՝ հղում անելով քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Ջոհան Բենկոմոյին:
Ավելի վաղ CBS հեռուստաալիքի տեղական բաժանմունքը հայտնել էր, որ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս մի քանիսը հրազենային վնասվածքներ են ստացել:
«Երեք մարդ զոհվել է, առնվազն 16-ը՝ վիրավորվել այգում տեղի ունեցած հրաձգության ժամանակ։ .. Լաս Կրուսես, Նյու Մեքսիկո», - գրում է պարբերականը։
Թերթը, վկայակոչելով ականատեսներին, հայտնում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել սպորտային մեքենաների սեփականատերերի ամենամսյա հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել մոտ 200 մարդ: Ականատեսների խոսքով՝ հրաձգության սկսվելուց առաջ այցելուների մի մասի միջև վիճաբանություն է տեղի ունեցել:
Պարբերականի տվյալներով՝ ոստիկանությունը դեռ չի պարզել կասկածյալներին և նրանց հնարավոր դրդապատճառները։