Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում այսօր մեկնարկել է Թատերական շաբաթը

Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում այսօր մեկնարկել է Թատերական շաբաթը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Շաբաթվա առաջին միջոցառումն աշակերտների շրջայցն էր թատրոնում, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Աշակերտները շրջել են թատրոնի տարածքում, ծանոթացել ետնաբեմում ընթացող աշխատանքներին, հանդիպել թատրոնի ստեղծագործական և տեխնիկական անձնակազմին։ Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև թատրոնի զարգացմանն ուղղված հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։