Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ավարտել է նախախաղային մարզումը Թբիլիսիում. ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներն ավարտել են նախախաղային մարզումը Թբիլիսիում։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի Ֆեյսբուքի էջից։
«Վաղը «Դինամո Արենայում» կհանդիպենք Վրաստանի ընտրանուն»,- նշված է գրառման մեջ։