Ողբերգությամբ ավարտված միջադեպի առաջին կադրերը. բացառիկ տեսանյութ

Սպիտակցի 17-ամյա Գրիշան սպանվել է մի անհեթեթ պատճառով սկսված վեճի ժամանակ: Տղան նայել է 20-ամյա համաքաղաքացու կնոջը, ինչը խոցել է ամուսնու պատիվը: Նա էլ եղբոր ու զարմիկի հետ Գրիշային կանչել է գերեզմանատուն՝ հաշիվ մաքրելու:
Տաքգլուխ երիտասարդների վեճն ավարտվել է մահացու դանակահարությամբ: Գրիշայի կրծքավանդակի մեջ են խրել դանակը:
Տեսահսկման սարքերի այս կադրերում երևում է այն պահը, երբ Գրիշան ընկերների հետ փողոցում քայլելիս հայացք է նետում երիտասարդ զույգի կողմը, որից հետո ամուսինը մոտենում է Գրիշային:
Մանրամասները՝ «5-րդ ալիք»-ի տեսանյութում։