Անտառային հրդեհներ՝ Հարավային Կորեայում․ կան զոհեր

Հարավային Կորեայում ավելի քան 20 անտառային հրդեհ է բռնկվել, հայտնաբերվել է 2 հրշեջի մարմին, երկուսն անհետ կորած են համարվում:
Reuters-ի փոխանցմամբ՝ նախագահի պաշտոնակատար Չոյ Սան-Մոկը կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել՝ մինչև մայրամուտ հրդեհները մարելու համար: Ուժեղ քամու պատճառով անտառային հրդեհներն արագորեն տարածվում են:
Մահացած հրշեջները փորձել են մարել հրդեհը Հարավային Գյոնսանգ նահանգում: Այնտեղ ավելի քան 200 բնակիչ է տարհանվել: