Կիևը համաձայնել է երկրում նախագահական ընտրություններ անցկացնել․ Սթիվ Ուիթկոֆ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հայտարարել է, որ Կիևը համաձայնել է երկրում նախագահական ընտրություններ անցկացնել:
Նա այդ մասին ասել է ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնի հետ հարցազրույցում:
Հարցին՝ ընտրությունների կլինե՞ն Ուկրաինայում ՝ Սթիվ Ուիթկոֆը դրական պատասխան է տվել.
«Այո, կլինեն: Նրանք համաձայնել են դա անել: Ուկրաինայում ընտրություններ կլինեն»: