Ես արժանի էի այս գոլին. Վինիսիուսը՝ 90+9-րդ րոպեին Կոլումբիայի դարպասը խփած գոլի մասին

Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կիսվել է իր էմոցիաներով 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Կոլումբիայի հետ խաղից հետո (2:1), որում 90+9-րդ րոպեին խփել է հաղթական գոլը։
«Շատ գոհ եմ մեր ցուցադրած խաղից։ Մենք արժանի էինք այս հաղթանակին, և ես արժանի էի այս գոլին. հիմա ես ինձ երջանիկ եմ զգում։ Ես շատ բան եմ պարտական ազգային հավաքականին և իմ բոլոր թիմակիցներին այն ամենի համար, ինչ անում են ինձ համար ամեն օր»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում 13 խաղից հետո Բրազիլիայի հավաքականը վաստակել է 21 միավոր և երկրորդ տեղում է։