Աշտարակի խճուղում բախվել են «Volkswagen Touareg»-ը և «Ford Transit»-ը

Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են «Ford Transit» և «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։