Ամեն անգամ համոզվում եմ, որ հրաշալի երեխաներ և երիտասարդներ ունենք․ շատ շփվենք նրանց հետ. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը սոցցանցի իր էջում կիսվել է օրվա ընթացքում ուսանողների և աշակերտների հետ ունեցած հանդիպումների տպավորություններով:
«Այսօր առավոտյան տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ խոսում էինք մասնագիտական կրթության և զարգացման մասին։ Օրվա երկրորդ կեսին էլ ուրբաթ օրվա հերթական ընդունելությունն էր աշակերտների և ուսանողների հետ։
Ամեն անգամ այս խոսակցություններից հետո համոզվում եմ, որ հրաշալի երեխաներ և երիտասարդներ ունենք։ Շատ շփվենք նրանց հետ»,- գրում է նախարարը։