ԱՄՆ-ը պաշտոնապես զգուշացրել է ամերիկացիներին զգոնություն ցուցաբերել Օլիմպիական խաղերի ժամանակ` անվտանգության նկատառումներից ելնելով
Ամերիկացիները, ովքեր պլանավորում են մեկնել Սոչի` օլիմպիական խաղերին, ապա պետք է հնարավորինս զգուշանան, քանի որ չի բացառվում ահաբեկչական գործողությունների կրկնությունը: Այս մասին հայտնում է gazeta-ն, հղում անելով Associated Press-ին: Ամերիկյան ներքաղաքական շրջանակներում խոսվում է հենց սպառնացող վտանգների մասին:
ԱՄՆ-ը հայտարարել է, որ մի քանի տասնյակ հետախույզներ է ուղարկելու Ռուսաստան, որպեսզի վերջիններս օգնեն անվտանգային գործողություներ իրականացնելու համար:
Աշխատանքներ են տարվում նաև բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ: ԱՄՆ-ը անում է ամեն բան, որպեսզի կանխի հնարավոր սպառնալիքները: