Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային ոլորտում համագործակցության խորացման հեռանկարները

Մարտի 19-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի Օրսե և Օրանժերի թանգարանների նախագահ Սիլվեն Ամիկին։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը և նախագահ Ամիկը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային ոլորտում համագործակցության խորացման հեռանկարները՝ շեշտադրելով հատկապես հայկական և ֆրանսիական իմպրեսիոնիստական հարուստ ժառանգության համատեղ ցուցադրման հնարավորությունները։